«Ռուբիոյի այցը կարելի է դիտարկել որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանին»․ Ֆարհադ Մամեդով
![]() Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան մի քանի նպատակ ունի և արտացոլում է ԱՄՆ-ի համալիր հետաքրքրությունը Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի նկատմամբ։ Այս մասին Minval Politika-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը։ «ԱՄՆ պետքարտուղարի այցը, իմ կարծիքով, մի քանի նպատակ ունի։ Առաջին, ցույց տալ, որ ԱՄՆ-ն և ԱՄՆ ղեկավարությունը չեն կորցրել հետաքրքրությունն այդ երկրի նկատմամբ: Երկրորդը Հայաստան-Ադրբեջան թեման է, քանի որ ԱՄՆ-ն իր դերակատարությունն է ունեցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, և այս այցը կարելի է գնահատել որպես նշան, որ այդ հետաքրքրությունը պահպանվում է։ Եվ, իհարկե, կա տարածաշրջանային համատեքստ. Հարավային Կովկասը մնում է ամերիկյան ղեկավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է փորձագետը։ Մամեդովի խոսքով՝ Մարկո Ռուբիոյի այցը տեղի է ունենում Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ, ուստի այն չի կարող դիտարկվել նախընտրական համատեքստից դուրս։ Նա նշել է, որ ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի այցը կարող է նկատելիորեն ամրապնդել ՀՀ վարչապետի դիրքերը։ Օրակարգի հիմնական թեմաներից մեկը լինելու է «Թրամփի ուղին»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
