«Փաշինյանը Հայաստանը տեղափոխում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանը Հայաստանը տեղափոխում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի. Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը Հայաստանը տեղափոխում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի՝ նվազեցնելով հայ-ռուսական կապերի խորությունն ու որակը։ Արևմուտքի հրահանգով փաշինյանական կլանը հայաթափեց Արցախը՝ այնտեղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկելու համար՝ Արցախում և Սյունիքում ռուսական ազդեցության չեզոքացման համար, քանի որ Փաշինյանը հանուն սեփական աթոռի Արցախը վաճառեց Իլհամ Ալիևին, իսկ Սյունիքի բանալիները՝ դե-ֆակտո Զանգեզուրի միջանցքը, իսկ դե-յուրե ԹՐԻՓՓ-ը տրամադրեց ԱՄՆ-ին, այսինքն՝ Հարավային Կովկասում ուժեղացրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ու Արևմուտքի ներկայությունը։ Չմոռանանք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեցին ԵՄ դիտորդներին, իսկ ռուսական ուժերը դուրս բերվեցին Զվարթնոց օդանավակայանից։ Ախալքալաք–Կարս երկաթուղին ոչինչ չի տալու Հայաստանին, քանի որ մինչ այդ էլ Հայաստանը կարողանում էր ապրանքներ արտահանել Թուրքիա և Թուրքիայից ապրանքներ ներկրել՝ Վրաստանի տարածքով, այսօր էլ հայկական բիզնեսը պետք է օգտվի Վրաստանի տարանցիկ հզորություններից՝ հայ-թուրքական սահմանը դեռ մնում է փակ։ Անգամ եթե հայ-թուրքական սահմանը բացվի Հայաստանի աղքատ և փոքր տնտեսությունն ոչինչ չունի առաջարկելու ու արտահանելու Թուրքիա, իսկ թուրքական 90 միլիոնանոց տնտեսությունն ու թուրքական բիզնեսը՝ պետության ու հատուկ ծառայությունների հրահանգով էքսպանսիա է իրականացնելու ՀՀ-ում՝ գնելով գործող և չգործող գործարաններ, անշարժ գույքեր և հող՝ այնտեղ թուրքերին բնակեցնելու համար։ Նույնը տեղի է ունենալու, եթե բացվի հայ-ադրբեջանական սահմանը՝ Ադրբեջանն ունի նավթագազային ռեսուրսներ ու տասնյակ միլիարդավոր բյուջե՝ Հայաստանում սեփականություն գնելու ու այստեղ ադրբեջանցիներ բնակեցնելու համար։ ՔՊ-ականները Հայաստանը տանում են դեպի թուրքական աշխարհ՝ այսինքն նոր կործանում և նոր Դեր Զոր, սակայն դա ներկայացնում են գեղեցիկ փաթեթավորմամբ, քանի որ ցանկանում են ամեն գնով հունիսին հաղթեն ու մնան իշխանության։ Ի դեմս Փաշինյանի ու ՔՊ-ի՝ Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ-ում ունեն ռազմավարական դաշնակիցներ, շահերի լոբբիստներ և թիմ, որ պատրաստ է խզել հայ-ռուսական ու հայ-իրանական կապերն ու Հայաստանը վերածել գեոպոլիտիկ բախման թեժ կետի՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ ՌԴ-ն արդեն մի քանի անգամ կոշտ մեսիջներ է հղել փաշինյանական կլանին ու Մոսկվան չի պատրաստվում հանգիստ դիտել, թե ինչպես են Հայաստանը վերածում հակառուսական պլացդարմի և տնտեսական պատժամիջոցներից որոշներն արդեն գործի են դրված՝ ՀՀ-ից ծաղիկների, ալկոհոլի արտահանումը ՌԴ ժամանակավորապես փակ է։ ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, թե ուր են Հայաստանը տանում ՔՊ-ականները՝ հունիսյան ընտրությունները ՔՊ-ից ՀՀ-ն ազատագրելու վերջին շանսն է»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
