«Զրույցը որևէ ազդեցություն չունեցավ Հայաստանի վարչապետի վրա»․ Մեդվեդև
![]() Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հայաստանի ժողովուրդն է, ոչ թե ցանկացած հայ ղեկավար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին։ Մեդվեդևը հավելել է, որ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև առանձնահատուկ հարաբերությունների հարցը։ «Երբ մենք ծանոթացանք նրա հետ, նա (Փաշինյանը - խմբ.) ասաց. «Դուք ինձ երբեք չեք ընդունի, ես ձեզ համար օտար եմ»»: Մեդվեդևը հավելել է, որ այդ պահին վստահեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարին, որ Մոսկվայի համար «յուրայիններ և օտարներ չկան»: «Դուք ընտրվել եք ժողովրդի կողմից, և մենք կաշխատենք ձեզ հետ, բայց ձեր կառավարության ուղին կախված է բացառապես ձեզնից։ Եվ մեր միակ իսկական ընկերը Հայաստանի ժողովուրդն է՝ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը։ Մենք միշտ կունենանք նրանց հետ ամենաբարեկամական հարաբերությունները»,- ասել է Մեդվեդևը՝ Փաշինյանի հետ զրույցում: Միաժամանակ, Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ զրույցը որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի վարչապետի վրա. «Նա ուշադրություն չի դարձրել այս խոսքերին և չի գնահատել Ռուսաստանից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները»։ Ավելին, Մեդվեդևը շեշտել է, որ Փաշինյանը Հայաստանի համար «խաղաղության երաշխավոր» չէ, այլ պարզապես «սրիկա, որը որոշ ժամանակով իշխանության գլուխ է բարձրացվել»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
