«Թրամփը կոչ է արել արաբական երկրներին` միանալ «Աբրահամի համաձայնագրերին»»․ #Axios
![]() Արաբական և մահմեդական մի շարք երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նրանց միանալ «Աբրահամի համաձայնագրերին», հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի առաջնորդների հետ շփման ընթացքում Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո ակնկալում է, որ նրանք, ովքեր դեռ «Աբրահամի համաձայնագրերի» մասնակից չեն կամ Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրեր չունեն, կմիանան դրանց և կկարգավորեն հարաբերությունները հրեական պետության հետ: Աղբյուրների հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Պակիստանի առաջնորդները, որոնք Իսրայելի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն, զարմացած էին Թրամփի խնդրանքից։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ առաջիկա շաբաթներին այդ երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հարցով կզբաղվեն նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները: «Աբրահամի համաձայնագրերը» Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր է: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
