Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի մարզի վրա. Եվրոպան խոստանում է պատժել
![]() Մայիսի 24-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկիրը ենթարկվել է 549 անօդաչու թռչող սարքի և 55 հրթիռի, այդ թվում՝ «Օրեշնիկ» հրթիռների հարձակման։ Կիևում, վերջին հաղորդագրությունների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 56-ը։ 30 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 2 երեխա։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր շրջաններում ավերածություններ են գրանցվել։ Մասնավորապես, վնասվել են Պոդիլում գտնվող՝ Կիևի քաղաքային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնը և Չեռնոբիլի ազգային թանգարանը։ «Սա սարսափելի գիշեր էր Կիևի համար... փրկարարները ներկայումս մարում են հրդեհները և մաքրում ավերակները։ Բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին», - գրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կապի վարչության պետ Յուրի Իգնատը RBC-Ukraine-ին հաստատել է, որ «Օրեշնիկ» հրթիռը հարվածել է Կիևի մարզի Բիլա Ցերկվա քաղաքի մոտակայքում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Օրեշնիկ» հրթիռի հարվածը։ Ռազմական գերատեսչությունը պնդում է, որ հարվածի թիրախ են դարձել ռազմական հրամանատարական կառույցները, ավիաբազաները և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները։ Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով՝ Բուչայի և Օբուխովի շրջաններում, զոհվել է 2 մարդ, ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի։ Եվս 9 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 1 տարեկանից փոքր մի աղջիկ։ 2 կին տեղափոխվել է տեղական հիվանդանոցներ, իսկ մյուսները բժշկական օգնություն են ստացել տեղում։ Ամենածանր կորուստները գրանցվել են Ֆաստիվի շրջանում, որտեղ վնասվել են մասնավոր տներ և ամբուլատոր բժշկական հաստատություն։ Տեղական իշխանությունները գրանցում են Կիևի մարզի 5 շրջաններում պատճառված վնասը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի առավոտյան հայտարարել է, որ օրվա սկզբից ի վեր ռուսական հարվածներից վիրավորվել է առնվազն 83 մարդ։ Նա հավելել է, որ հարձակման հիմնական թիրախը Կիևն է եղել։ Երեկ երեկոյան Կիևի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարվածի ժամանակ վնասվել է Ուկրաինայի ազգային արվեստի թանգարանը, հայտնել է երկրի մշակույթի նախարարությունը։ Թանգարանի աշխատակիցներն ու ցուցանմուշները չեն տուժել։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային մարտագլխիկ կրելու համար նախատեսված «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով հարվածը։ «Սա քաղաքական վախեցման մարտավարություն է և անզգույշ միջուկային ռիսկային խաղ։ Հաջորդ շաբաթ ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա», - գրել է նա։ |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
