Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող շտապօգնության կայանի վրա
![]() Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող Հանավիա բնակավայրի շտապօգնության կայանի վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում կատարելով լիբանանյան ռազմական աղբյուրին։ «Թշնամու ինքնաթիռներն ամբողջությամբ ոչնչացրել են կայանը։ Զոհվել են անձնակազմի չորս անդամներ»,- ասել է աղբյուրը։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից մինչև մայիսի 21-ը Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առողջապահական համակարգի 116 աշխատակից, ևս 263-ը վիրավորվել են։ Զոհվածների թվում են շտապօգնության 111 աշխատակիցներ։ Գերատեսչությունը նաև հայտնել է շտապօգնության 147 օբյեկտների և խմբերի վրա հարձակումների, 139 շտապօգնության մեքենաների վնասման և 31 շտապօգնության կայանների խոցման մասին։ Բացի այդ, վնասվել է 16 հիվանդանոց, որոնցից երեքը դադարեցրել են աշխատանքը։ |

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
190Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
183Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
282Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
202Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
310Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
133Երեկ, 09:12
