Հունաստանում ազատազրկման են դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացուն
![]() Հունաստանում դատարանն ազատազրկման է դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացուն, հայտնում է Reuters-ը։ Յոթ տարի և մեկ ամիս ազատազրկման դատապարտված տղամարդը ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսին՝ Հունաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար ռազմավարական օբյեկտ հանդիսացող «Սուդա» ռազմածովային բազային լրտեսելու կասկածանքով: Հետաքննության տվյալներով՝ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր կեցության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից հանգրվանել է հյուրանոցի համարում, որը նայում էր դեպի ռազմածովային և ռազմաօդային ուժերի բազան։ Նա մեղադրվում է պետական գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն, մասնավորապես՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր օտարերկրյա պետություններին փոխանցելու մեջ։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
