«Եթե Ծառուկյանը չմտներ քաղաքականություն, «Արարատցեմենտ»-ի պետականացման հարցը կլինե՞ր»․ հարց՝ Դավիթ Խուդաթյանին
![]() «Եթե Ծառուկյանի հայտարարությունը չլիներ, որ մտնում է քաղաքականություն, արդյոք «Արարատցեմենտ»-ի պետականացման հարցը կլիներ»,- «Այսօր»-ի լրագրողը հարցն ուղղեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։ «Մեզ չեն հետաքրքրում Գագիկ Ծառուկանի երկու օրը մեկ հայտարարությունները, որ մի օր մտնում ա քաղաքականություն, մի օր՝ դուրս է գալիս»,- ի պատասխան ասաց Խուդաթյանն ու շարունակեց․ «Այս վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գույքեր վերադարձվել են պետությանը, և սա ընտրություններով պայմանավորված չէ, մի օր կարող է համապետական ընտրության հետ համընկնել, մի օր՝ ՏԻՄ ընտրության։ Սա գործընթաց է, որը շարունակելու ենք։ ՀՀ-ից վերցված ապօրինի գույքերը վերադարձվելու են պետությանն ու քաղաքացիներին»։ Լրագրողի դիտարկմանը, թե Ծառուկյանը սա Ալիևի պահանջ է համարում, որ նպատակ ունեք Ադրբեջանից ցեմենտ բերել, ՏԿԵ նախարարը ասաց․ «Ես աբսուրդային ժանրի մտքեր չեմ մեկնաբանում»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
