«The Insider-ի «հետաքննության» մեջ բերված փաստարկները բացահայտ սուտ են և կազմակերպված սադրանք»․ ՌԴ ԱԳՆ
![]() The Insider պարբերականի հրապարակումը, որտեղ պնդվում էր, թե Հայաստան են ուղարկվել ԱՀԾ, ԳՀՎ և ԱԴԾ աշխատակիցներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակազդելու համար, սուտ է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ««Հետաքննության» մեջ ներկայացված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ ստեր և կազմակերպված սադրանք, նպատակ ունենալով հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը ընտրություններից առաջ», - ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ նյութում ներկայացված տեղեկատվությունը չի հիմնավորվում համոզիչ ապացույցներով և պարունակում է փաստական սխալներ։ «Մեղադրանքները հաստատող որևէ համոզիչ փաստ The Insider-ն ի վիճակի չէ ներկայացնել», - նշել են ԱԳՆ-ում: Նախարարությունը նաև հերքել է ռուսական կառույցների դեմ ուղղված մեղադրանքները՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը հանրապետությունում իրականացվում է 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային համապատասխան։ Նախարարությունը հրապարակումը դիտարկել է որպես Ռուսաստանին և նրա կապերը Հայաստանի հետ վարկաբեկելու արշավի մի մաս: «Մենք «ռուս գործակալների» մասին այս վերջին «սենսացիան» դիտարկում ենք որպես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու արշավի ևս մեկ դրվագ», - հայտարարել է նախարարությունը: |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
