«Թրամփն ու Նեթանյահուն բարդ հեռախոսազրույց են ունեցել Իրանի վերաբերյալ»․ #Axios
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի հետ համաձայնության հասնելու նոր ջանքերը, հաղորդում Է Axios-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրների։ Ամերիկյան աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն զրույցից հետո չափազանց մտահոգված է եղել։ «Նեթանյահուն չափազանց թերահավատորեն է վերաբերվում բանակցություններին և ցանկանում է վերսկսել պատերազմը։ .. Երկու առաջնորդների միջև տարաձայնություններ են առաջացել հետագա քայլերի վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրների հաղորդմամբ՝ Կատարը և Պակիստանը, տարածաշրջանային այլ միջնորդների մասնակցությամբ, պատրաստել են վերանայված խաղաղության հուշագիր՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունները հաղթահարելու նպատակով։ Ինչպես հայտնել է ամերիկյան աղբյուրը, Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուին ասել է, որ միջնորդներն աշխատում են «մտադրությունների նամակի» վրա, որը ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն՝ պատերազմը պաշտոնապես ավարտելու և բանակցությունների 30-օրյա փուլ սկսելու համար։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
