«Արևմուտքի մեղադրանքները, թե Ռուսաստանն արշավ է սկսել Փաշինյանի դեմ, պարզապես ցինիզմ են»․ Զախարովա
502
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2026 թ., 14:22
![]() Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ-ների հայտարարությունները, թե Մոսկվան արշավ է սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, կոչ է արել ուշադրություն դարձնել Փաշինյանի՝ սեփական քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին: «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում նա կոչ է արել ուշադրություն դարձնել «ՀՀ քաղաքացիներին, որոնց վրա Փաշինյանը գոռում էր. այն կնոջը, որը «պետք է շնորհակալ լինի», որ իր գլուխը չեն ջարդել զուգարանում. այն մարդուն, որի թոռը զոհվել է, և ով եկել է հանրահավաքին, հարց տվել և մեղադրվել՝ այնտեղ գումարով գալու մեջ»։ «Արդյո՞ք ցինիզմը սահմաններ ունի, երբ այս իրավիճակը վերագրվում է Ռուսաստանին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Ո՛չ, դա մենք չենք, դա Փաշինյանն է»,- եզրափակել է նա։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
