Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի
![]() Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի: «Այս առաջադրումը հիմք է ընդունում Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին: Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում: Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ կարևոր քայլ կդառնա նրա և Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ»,- ասվում է առաջադրող խմբի հայտարարության մեջ։ Նշենք, որ մրցանակը հիմնադրվել է և շնորհվում է 2013 թվականից՝ նպատակ ունենալով գնահատել անհատների և կազմակերպությունների բացառիկ գործունեությունը՝ միտված մարդու իրավունքների պաշտպանությանը: |

«Կվադրոցիկլները վնասում են Արագածի էկոհամակարգը»․ Կարինե Բաղդասարյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
137Երեկ, 20:36
«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
118Երեկ, 19:18
«Թրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել (տեսանյութ)
187Երեկ, 18:36
COP17-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
124Երեկ, 18:18
Ֆրանսիայում տեղի ունեցած բախումները հարյուրավոր միլիոն եվրոյի վնաս են հասցրել խանութներին
187Երեկ, 16:42
