«Թրամփը ոչ մի արդյունքի չի հասել Չինաստան կատարած այցի ընթացքում». #Daily Beast
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդյունքի չի հասել հարցերից և ոչ մեկի շուրջ, որոնց լուծմանն ուղղված է եղել նրա այցը Չինաստան, գրում է Daily Beast-ը: Լրատվամիջոցը հայտնում է, որ, մասնավորապես, ամերիկյան առաջնորդին չի հաջողվել Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրել Թայվանի և հազվագյուտ մետաղների հարցերում, որոնք գտնվում են Պեկինի վերահսկողության տակ: Բացի այդ, ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը Վաշինգթոնին պատասխան չի տվել Չինաստանի կողմից արտահանման սահմանափակումների թուլացման մասին, այլ ընդհակառակը, կարող է դրանք ուժեղացնել նոյեմբերին: Նշվում է նաև, որ չնայած ԱՄՆ նախագահի կողմից այցի ընթացքում բազմաթիվ խնդիրների լուծման մասին հայտարարություններին, Թրամփը ինքը դեռևս չի մանրամասնել, թե կոնկրետ որ հարցերն են լուծվել։ Որպես օրինակ լրատվամիջոցը նշում է, որ Սի Ցզինպինը, Թրամփի խոսքով, խոստացել Է Իրանին աջակցություն չցուցաբերել, սակայն այդ հարցով ոչ մի պայմանավորվածություն չի ստորագրվել:
|

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
