ԱՄՆ-ի խնդրանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում ընդգրկվել է նաև Հայաստանը
![]() Ռուսաստանի քաղաքացիներն արտասահման մեկնելիս պետք է հաշվի առնեն երրորդ երկրներում կալանավորվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու ռիսկը․ «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։ «Շատ պետություններ, ոչ միայն ԵՄ-ում, այլև ավելի լայն շրջանակներում, ունեն որոշակի պարտավորություններ արտահանձնման վերաբերյալ: Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց կարող են բախվել մարդիկ արտասահման մեկնելիս», - ասել է Լուկյանցևը՝ հավելելով, որ ԱԳՆ-ն չի որոշում, թե ուր գնան ռուսները, իսկ ուր՝ ոչ, այլ կարող է միայն խորհուրդ տալ որոշակի երկրներ չայցելել, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։ ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի խնդրանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։ Սակայն նախարարությունը նշում է, որ այս ցանկը չի ներառում բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ-ի հետ կնքել են արտահանձնման պայմանագրեր։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
