«Թայվանի հարցի սխալ կարգավորումը կարող է բախում առաջացնել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև»․ Սի Ցզինպին
![]() Թայվանի հարցի կարգավորման նկատմամբ սխալ մոտեցումը կարող է բախում առաջացնել Պեկինի և Վաշինգթոնի միջև, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։ «Թայվանի հարցը Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում ամենակարևորն է։ Եթե այն պատշաճ կերպով կարգավորվի, ապա երկու երկրների հարաբերությունները կկարողանան պահպանել ընդհանուր կայունությունը։ Իսկ եթե ոչ, ապա երկու պետությունները կբախվեն կամ նույնիսկ հակամարտության մեջ կմտնեն, ինչը երկկողմ հարաբերությունները կդնի չափազանց վտանգավոր իրավիճակի մեջ»,- Սի Ցզինպինի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ ՉԺՀ նախագահը հավելել է, որ «կղզու անկախության» ձգտումն ու տարածաշրջանում խաղաղությունը բացառում են միմյանց: Նրա խոսքով՝ Թայվանի նեղուցում կայունության պահպանումը կարևորագույն գործոն է Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համար: Նշենք, որ Պեկինը Թայվանը համարում է ՉԺՀ-ի անբաժանելի մասը, և «մեկ Չինաստանի» սկզբունքին հետևելը պարտադիր պայման է ՉԺՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ պահպանել ցանկացող այլ պետությունների համար։ Թայվանին ամերիկյան զենքի վաճառքը մնում է Վաշինգթոնի և Պեկինի հարաբերություններում լարվածության առանցքային կետերից մեկը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
