Թրամփը հայտարարել է, որ Կուբան օգնություն է խնդրել
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբայի իշխանություններն օգնություն են խնդրել, և Վաշինգթոնը պատրաստվում է բանակցությունների։ «Ոչ մի հանրապետական ինձ հետ չի խոսել Կուբայի մասին՝ ձախողված պետության, որը շարժվում է միայն մեկ ուղղությամբ՝ ներքև։ Կուբան օգնություն է խնդրել, և մենք խոսելու ենք»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում՝ առանց նշելու, թե որտեղ կամ երբ կարող են հանդիպել երկու կողմերը։ Մայիսի 1-ին ԱՄՆ-ի նախագահը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Կուբայի նկատմամբ մի շարք լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվում։ Այսպիսով, ԱՄՆ-ի պետքարտուղարը, ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով, լիազորված է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու ինչպես ԱՄՆ-ի քաղաքացիների, այնպես էլ Կուբայի տնտեսության որոշակի ոլորտներում ներգրավված օտարերկրացիների նկատմամբ։ Մասնավորապես, գործադիր հրամանագրում նշվում են էներգետիկան, պաշտպանությունը, հանքարդյունաբերությունը, մետալուրգիան և ֆինանսական ծառայությունները։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
