«ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում՝ Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 90%»․ Ռեզայի
![]() Իրանը կարող է դիտարկել ուրանը մինչև 90% հարստացնելու հնարավորությունը, ինչն արդեն միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մակարդակ է, եթե ԱՄՆ-ն նոր հարվածներ հասցնի երկրին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Իբրահիմ Ռեզային։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պակիստանցի միջնորդներին է փոխանցել ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հերթական առաջարկները: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն չի գոհացնում Թեհրանի առաջարկը: The Wall Street Journal-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանն առաջարկում է ռազմական գործողությունների ավարտ և Հորմուզի նեղուցի աստիճանական բացում առևտրային նավագնացության համար՝ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակման վերացմանը զուգընթաց, ընդ որում՝ «միջուկային հարցերը» Թեհրանն առաջարկում է քննարկել «հաջորդ 30 օրվա ընթացքում»: |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
