«Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղը «մերը չէր»․ Հայաստանն ու Ադրբեջանը նայում են դեպի ապագա»․ #Euronews
![]() «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին ցնցեց հայկական հասարակությանը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս, հայտարարելով, որ Ղարաբաղը հայկական չէր, և որ Հայաստանի «ղարաբաղյան շարժումը մեզ համար ճակատագրական սխալ էր»,- գրում է Euronews-ը։ «Կիրակի օրը հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածված տեսանյութում Փաշինյանը հակադարձում է այն մեղադրանքներին, թե Հայաստանը «կորցրել է» Ղարաբաղը՝ բազմիցս հարցնելով. «Ինչպե՞ս է այս հողը դարձել մերը։ Ինչպե՞ս է այն մերը եղել։ Խնդրում եմ բացատրեք, թե ինչպես է այն դարձել մերը»։ Իր ելույթում Հայաստանի վարչապետը շեշտել է իր որոշումը՝ շարունակել Ադրբեջանի հետ պատմական խաղաղության գործընթացը՝ Ղարաբաղի շուրջ տասնամյակներ տևած ողբերգություններից հետո։ Փաշինյանի ցնցող հայտարարությունը հնչել է Եվրոպական քաղաքական համայնքի պատմական համաժողովից և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց, որոնք ընդգծեցին Հայաստանի ուղերձը աշխարհին, և հատկապես Ռուսաստանին, որ այն այժմ վճռականորեն սկսել է եվրոպամետ ուղի՝ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելով։ Հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին, Փաշինյանի արտառոց հայտարարությունը սահմանում է նրա կառավարության դիրքորոշումը. երկիրը վճռականորեն նայում է դեպի եվրոպամետ ապագա՝ Հարավային Կովկասում խաղաղության պայմաններում, որն արդեն իսկ լայն տնտեսական հնարավորություններ է բացում Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար»,- գրում է լրատվամիջոցը։
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
