«ՌԴ-ն ՀՀ-ին տվել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ»․ ՌԴ ԱԳՆ
![]() Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիայի վերաբերյալ մտահոգող բոլոր հարցերը, ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: «Այս թեման («Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան-խմբ․) մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին ՌԴ և ՀՀ ղեկավարների բանակցությունների ընթացքում։ Տրվել են պարզաբանումներ, ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում ռուսական կողմի մասնակցության համատեքստում»,- նշել է դիվանագետը։ «Մենք չենք կարող համաձայնել այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից Հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ դա ստեղծում է դրանք»,- նշել է Կալուգինը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
