«Իսրայելը մտադիր է զրոյի հասցնել ռազմական ոլորտում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը»․ Նեթանյահու
![]() Իսրայելը մտադիր է կրճատել ռազմական ոլորտում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա դիտարկում է ամերիկյան ֆինանսական աջակցության կրճատման հնարավորությունը, Իսրայելի վարչապետը դրական պատասխան է տվել։ «Անշուշտ։ Եվ ես այդ մասին ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»,- նշել է Նեթանյահուն։ «Ես ուզում եմ ամերիկյան ֆինանսական աջակցությունը զրոյի հասցնել։ Որովհետև մենք տարեկան ստանում ենք 3.8 միլիարդ դոլար։ Կարծում եմ՝ ժամանակն է հրաժարվել մնացած ռազմական աջակցությունից»,- ասել է նա՝ նշելով, որ կցանկանար անմիջապես սկսել այս գործընթացը և ավարտել այն տասը տարվա ընթացքում։ Գործող համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2028 թվականին, նախատեսում է վերոնշյալ գումարի ամենամյա հատկացում Իսրայելին՝ ԱՄՆ-ի կողմից։ Բրաունի համալսարանի «Costs of War Project» հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 21,7 միլիարդ դոլարը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
