«Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին». Պուտին
![]() Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել Ստամբուլում 2022 թվականին, սակայն համաձայնագիրը երբեք չի կնքվել։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության են եկել Ստամբուլում 2022 թվականին, և համաձայնագիրը նախաստորագրվել է։ Սակայն դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Պուտինին և հայտարարել, որ Ուկրաինան չի կարող ստորագրել նման պատմական փաստաթղթեր՝ «ատրճանակը գլխին»։ Քաղաքական գործիչն ասել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Կիևից, ինչին Մոսկվան համաձայնել է։ Դրանից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը չի կարող ստորագրվել, քանի որ այն անարդար է։ «Եվ ո՞վ է որոշում՝ արդա՞ր է, թե՞ անարդար, եթե ուկրաինական կողմի ներկայացուցիչը նախաստորագրել է այդ փաստաթղթերը։ Ի՞նչն է այստեղ անարդար, և ո՞վ է որոշում դա։ Նրանք խոստացել են օգնություն [Ուկրաինային] և սկսել են սրել Ռուսաստանի հետ առճակատումը, որը շարունակվում է մինչ օրս։ Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտվում է, բայց դա դեռևս լուրջ հարց է», - ասել է նախագահը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
