ԱՀԿ-ն հայտարարել է զբոսանավում հանտավիրուսի 6 դեպքի մասին
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է Andes virus (ANDV) հանտավիրուսի վեց հաստատված դեպքի մասին՝ Իսպանիա ուղևորվող զբոսանավի ուղևորների շրջանում: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ մայիսի 8-ի դրությամբ գրանցվել է 8 դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով: Կազմակերպությունը վարակի տարածման ռիսկը համաշխարհային բնակչության շրջանում գնահատել է՝ որպես ցածր, սակայն ուղևորների և անձնակազմի համար ռիսկը մնում է չափավոր։ ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ ազգային առողջապահական մարմինները տեղեկացվել են Միջազգային առողջապահական կանոնակարգի միջոցով և իրականացնում են շփումների հետագծում։ Մայիսի սկզբին հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել MV Hondius զբոսանավի վրա, որը Արգենտինայից Կաբո Վերդե էր ուղևորվում: Մինչև կարանտինի սահմանումը մոտ 40 մարդ իջել է Սանտա Էլենա նավահանգստում: Նավը ներկայում ուղևորվում է Իսպանիա՝ 150 զբոսաշրջիկով: |

«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
123Երեկ, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
139Երեկ, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
19106.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
17705.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
44604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
19304.11.2026, 23:12
