«ԱՄՆ-ն ամեն անգամ ընտրում է ռազմական արկածախնդրությունը, երբ դիվանագիտական լուծումը մոտ է լինում»․ Արաղչի
![]() Ամեն անգամ, երբ սեղանին հայտնվում է դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը։ Այս մասին X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, թե արդյոք դա «ճնշման կոպիտ մարտավարություն» է, թե այն բանի արդյունքը, որ ինչ-որ «սադրիչ» կրկին ամերիկյան նախագահին ներքաշում է «հերթական ճահճի մեջ»։ Արաղչին նշել է, որ անկախ Վաշինգթոնի գործողությունների իրական պատճառներից, արդյունքը միշտ մնում է անփոփոխ։ Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը «երբեք չի խոնարհվում ճնշման առաջ»։ Ավելի վաղ Իրանը մեղադրել էր ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել էր, որ հարվածներ են հասցվել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան ականակիրների վրա հարձակումների։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
