«Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն չպետք է ճանաչի արդյունքները». Զատուլին
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և Ռուսաստանի հետ լիակատար խզման միտումը կշարունակվի, եթե նա վերընտրվի, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ NSN-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նման դեպքում Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ընդունի ընտրությունների արդյունքները։ «Անկասկած, եթե Փաշինյանը վերընտրվի, միտումը կլինի հենց վերջնական խզում մտցնելը Հայաստանի՝ որպես պետության, և միությունների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ-խմբ․) շրջանակներում նրա պարտավորությունների միջև։ Նա կընդունի բացահայտ հակառուսական դիրքորոշումներ, ինչը կհանգեցնի հետագա ճնշումների բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կիսում այդ դիրքորոշումները, իսկ դա, առնվազն, վստահաբար Հայաստանի բնակչության կեսն է։ Հետևաբար, սա խնդիրներ կստեղծի Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է պաշտոնապես ճանաչի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանն արդար կամ ոչ արդար միջոցներով կրկին ապահովի իր հաղթանակը»,- հայտարարել է Զատուլինը։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
