«Գիշերվա ընթացքում ՌԴ-ն ԱԹՍ-ներով ավելի քան 850 հարված է հասցրել»․ Զելենսկի
1192
Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ., 11:32
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ռուսական բանակը գիշերվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին»: «Առավոտյան ժամը 7-ի դրությամբ արձանագրվել է ճակատային դիրքերի ավելի քան 140 հրետակոծություն։ Ռուսներն այս գիշեր իրականացրել են գրոհային 10 գործողություն, որոնց մեծ մասը՝ Սլավյանսկի ուղղությամբ։ Նաև հասցվել է ավելի քան 850 հարված տարբեր տեսակի անօդաչուներով՝ FPV, «Լանցետ» և այլն։ Կիրառվել են նաև հարվածային անօդաչուներ»,- նշել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ «այս ամենը վկայում է այն մասին, որ ռուսական կողմից նույնիսկ ռազմաճակատում կրակը դադարեցնելու իմիտացիոն փորձ չի եղել»։ «Ուկրաինան կգործի հայելային։ Մենք կպաշտպանենք մեր դիրքերը և մարդկանց կյանքը։ Ռուսաստանը պետք է ավարտի իր պատերազմը»,- հավելել է նա։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
