«Երևանում կայացած գագաթնաժողովի ռnւuատյաց մթնոլորտն ազդել է Զելենսկիի վրա»․ Զախարովա
![]() «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի սպառնալիքների վրա ազդել է մայիսի 4-ին Երևանում կայացած, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ մայիսի 8–9-ը ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հայտարարվել է հրադադար՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարության հետ։ «Այս նախաձեռնությունը, որին ապրիլի 29-ին ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջացրեց նյարդային, հիստերիկ արձագանք։ Զելենսկին անփութորեն փորձեց նվազեցնել դրա նշանակությունը, ապա սկսեց ակնարկել Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարվածների մասին, ընդ որում, նրան բառացիորեն հունից հանում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք ցանկացած միջոցառման հիշատակումը։ Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով, և որի ամբիոնից հնչեցին այս, ըստ էության, ահաբեկչական նացիստական սպառնալիքները», - հայտարարել է Զախարովան։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
