«Դատապարտում ենք ֆրանսիական կողմի սադրիչ հայտարարությունները»․ Հաջիզադե
![]() Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի կողմից Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ արված հայտարարությունները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ ֆրանսիացի նախարարի կողմից Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումն «Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ, անընդունելի է»։ «Այն ժամանակ, երբ տարածաշրջանում ստեղծվել են կայուն խաղաղության պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, ինչպես նաև նրա մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը», - նշել է Հաջիզադեն։ «Ֆրանսիայի կոչերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկելու Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջան, իրականության ակնհայտ խեղաթյուրում են։ Ադրբեջանը բազմիցս կոչ է արել նման գնահատման առաքելություններ իրականացնել, սակայն, ցավոք, դրանց իրականացումը անհնար է եղել այնպիսի երկրների կողմից հայտնի խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են Հայաստանն ու Ֆրանսիան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է այս փաստը իր 2005 թվականի զեկույցում։ Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության կառուցմանը», - հավելել է նա։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
