«ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին կոչ է արել տարհանել իրենց դիվանագետներին Կիևից»․ Զախարովա
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ուղարկվել է նոտա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «2026 թ. մայիսի 4-ին ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Կիևի ռեժիմի կողմից Մոսկվային հարվածելու սպառնալիքների վերաբերյալ՝ բոլոր ռուսաստանցիների համար սուրբ տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը։ ՌԴ ԱԳՆ-ն խստորեն կոչ է անում ձեր երկրի իշխանություններին, ձեր կազմակերպության ղեկավարությանն այս հայտարարությանը վերաբերվել առավելագույն պատասխանատվությամբ և ապահովել Կիևից դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների անձնակազմերի, ինչպես նաև քաղաքացիների ժամանակին տարհանումը՝ հաշվի առնելով ՌԴ զինված ուժերի կողմից Կիևի, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոնների դեմ պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե Կիևի ռեժիմը Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ահաբեկչական ծրագրերը», - նշել է Զախարովան։ Նա նշել է, որ մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «թույլ տվեց իրեն անել ագրեսիվ և սպառնալից հայտարարություններ Մոսկվայում Հաղթանակի օրվա սուրբ տոնը ահաբեկչական հարձակումներով խաթարելու իր մտադրության մասին», և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացում տարածեց՝ ի պատասխան Զելենսկու «ագրեսիվ մտադրությունների»: |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
