Ֆրանսիական ավիակիրը Կարմիր ծովում է
![]() Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը շարժվում է դեպի Կարմիր ծովի հարավ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը։ «Շառլ դը Գոլ» ավիակիրը և նրան ուղեկցող նավերը չորեքշաբթի օրը՝ մայիսի 6-ին, անցնում են Սուեզի ջրանցքով՝ շարժվելով դեպի Կարմիր ծովի հարավային հատված», - մեջբերում է TF1 հեռուստաալիքը։ Միևնույն ժամանակ հրապարակման մեջ, հղում անելով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբին, նշվում է, որ «ավիակիր հարվածային խմբի տեղաշարժը կապված չէ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետ և կրում է զուտ պաշտպանական բնույթ»։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է իր որոշ նավեր տրամադրել, որոնք առաքելություններ են իրականացնում Միջերկրական և Կարմիր ծովերում՝ առևտրային նավերը Հորմուզի նեղուցով ուղեկցելու համար։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
