«ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են հուշագրի ստորագրմանը»․ #Axios
![]() ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ մոտ են Իրանի հետ մեկ էջանոց փոխըմբռնման հուշագիր ստորագրելուն, որով պետք է ավարտվեն ռազմական գործողությունները, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ ԱՄՆ-ն առաջիկա 48 ժամվա ընթացքում ակնկալում է Իրանի պատասխանը առանցքային կետերի վերաբերյալ: Լրատվամիջոցի տվյալներով՝ «առայժմ ոչինչ համաձայնեցված չէ», սակայն աղբյուրները վստահեցնում են, որ «սա ռազմական գործողությունների սկզբից ի վեր համաձայնության ամենամոտ պահն է»։ Ինչպես նշում է Axios-ը, ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանի ղեկավարությունը բաժանված է, և տարբեր խմբակցությունների միջև կոնսենսուսի հասնելը կարող է դժվար լինել։ Երկու անանուն պաշտոնյաների խոսքով՝ Դոնալդ Թրամփի երեկվա որոշումը՝ Հորմուզի նեղուցում «Ազատության նախագիծ» գործողությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, «հիմնված էր բանակցություններում գրանցված առաջընթացով»։ Հուշագիրը բաղկացած է 14 կետից։ Դրանց թվում են՝ տարածաշրջանում պատերազմի դադարեցում և 30-օրյա բանակցային շրջանի մեկնարկ՝ Հորմուզի նեղուցը երկու երկրների կողմից բացելու վերաբերյալ մանրամասն համաձայնագրի համար, Իրանի պարտավորությունը՝ սահմանել ուրանի հարստացման մորատորիում (քննարկվում է 12 տարվա ժամկետ), հարստացված ուրանի դուրսբերում Իրանից (քննարկվում է այն ԱՄՆ-ին փոխանցելու տարբերակը), Իրանի հրաժարումը միջուկային զենք ունենալու ձգտումից, ինչպես նաև ստորգետնյա միջուկային օբյեկտների շահագործման դադարեցումը, ԱՄՆ-ի համաձայնությունը՝ վերացնել պատժամիջոցները: |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
