«Փաշինյան արևմտամետ կուրսով վտանգում է Հայաստանի անկախությունը»․ Բոգդան Բեզպալկո. #РИАНовости
![]() Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները վտանգում են երկրի անկախությունը՝ փորձելով վերակողմնորոշվել դեպի Արևմուտք։ Այս մասին РИА Новости-ին ասել է քաղաքագետ, ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։ «Այս բոլոր գագաթնաժողովներն անցկացվում են բացառապես Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար։ Դժվար է ասել, թե ապագայում ինչպես կանդրադառնա դա Հայաստանի վրա, բայց եթե այն դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, կամ փորձի միանալ որևէ եվրոպական միության, կազմակերպության կամ նախագծի, անկասկած կկորցնի իր ՀՆԱ-ի և ինքնիշխանության մի մասը», - ասել է Բեզպալկոն։ Նրա խոսքով՝ Փաշինյանի համախոհները պատրաստ են գնալ տնտեսական կորուստների և ինքնիշխանության կորստի՝ պետությունը արևմտամետ ուղեգծով վերաուղղելու համար։ Նա նշել է, որ Երևանին սպասում են մեծ տնտեսական կորուստներ․ Եվրոպայում ոչ ոք չի սպասում հայկական ապրանքներին։ «Եթե Հայաստանի ղեկավարությունը հույս ունի, որ քաղաքականապես կշարժվի դեպի արևմուտք, իսկ տնտեսապես կհամագործակցի Ռուսաստանի հետ, ապա սխալվում է», - եզրափակել է Բեզպալկոն: |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
