«Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»․ Եվգենի Սեմիբրատով
![]() Երևանն առաջին անգամ հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Երկրորդ միջոցառումը ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովն է: Պատմական գիտությունների թեկնածու, ՌԺԲՀ ԻՍԻՊ փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը ВФокусе Mail-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Երևանում տեղի ունեցողը պարզապես դիվանագիտական միջոցառումներ չեն, այլ նպատակային նախընտրական քարոզարշավ։ «Փաշինյանը ցույց է տալիս, թե ուր է տանելու երկիրը և որ քաղաքական ուժերի վրա է հենվում։ Դա մանիֆեստ է: Արևմուտքը ցույց է տալիս, որ աջակցում է Հայաստանի գործող քաղաքական իշխանությանը և պատրաստ է ներդրումներ կատարել նրա քաղաքական ռեսուրսի մեջ»,- նշել է փորձագետը։ Նրա խոսքով գագաթնաժողովն անցկացվել է՝ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ընտրություններից առաջ ամրապնդելու նպատակով։ «Նրան անհրաժեշտ է փայլուն հաղթանակ՝ քաղտեխնոլոգիական տեսանկյունից, իր հակառուսական օրակարգը շարունակելու համար։ Նա այս աջակցությունը ստանում է այստեղ և հիմա։ Ընտրություններից հետո նա կարող է ավելի ակտիվ ձեռնամուխ լինել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրսբերման նախապատրաստմանը և Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը»,- հավելել է նա։ Սեմիբրատովը նշել է, որ եթե Հայաստանը մնա առանց Ռուսաստանի «անվտանգության հովանոցի», ապա հայկական պետականության գոյությունը հաջորդ 10-15 տարիների ընթացքում կարող է հարցականի տակ դրվել։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
