«ՀՀ խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ»․ Բելառուսի ԱԳՆ
![]() Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռոման Վարանկովը մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արված հայտարարությունը՝ Բելառուսի մասին հիշատակմամբ: «Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին երկրի ներքին ծանր խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ Երբ աղքատությունը հասնում է ծայրահեղ մակարդակի, գործազրկությունն աճում է, ամենահեշտ ճանապարհը «արտաքին թշնամի» նշանակելն ու վիրավորական պիտակներով շահարկումներ անելն է։ Նման ցինիկ մոտեցումը միայն ափսոսանք է առաջացնում...»,- հավելել է նա։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից իրականացվում է քաղաքական գործողություն՝ իշխանության փոփոխության նպատակով։ Նա հավելել էր, որ Հայաստանում թույլ չեն տա, որ երկիրը վերածվի «գուբերնիայի» և «չեն ղեկավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
