Զելենսկին ու Կոբախիձեն Երևանում անցկացրել են առաջին հանդիպումը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր
1076
Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ., 16:12
![]() Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները չեն հանդիպել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ 2021 թվականի օգոստոսին Կիև կատարած պաշտոնական այցի ընթացքում այն ժամանակ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել էր Զելենսկիի հետ։ Ավելի ուշ՝ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին, Կիևը հետ էր կանչել իր դեսպանին Թբիլիսիից՝ Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու պատճառով։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
