«Թեհրանը մերժում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ եվրոպական նախաձեռնությունները»․ Իտալիայում Իրանի դեսպան
![]() Իրանի համար Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա ներկայություն, այդ թվում ՝ եվրոպական կոալիցիայի, անընդունելի է։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին։ «Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա միջամտություն կամ ներկայություն անընդունելի է։ Սա վերաբերում է նաև վերջին ծրագրերին և հայտարարություններին, որոնք ներկայացվել են որպես Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև եվրոպական կոալիցիայի նախաձեռնություններ: Իրանը մերժում և դատապարտում է այդ ծրագրերն ու գործողությունները, համարում է դրանք անընդունելի»,- ասել Է դիվանագետը։ Նա եվրոպական երկրներին կոչ է արել ուշադրություն դարձնել ներկա իրավիճակի արմատական պատճառներին, այն է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ: «Մենք կարծում ենք, որ նավագնացության խոչընդոտները վերացնելու միակ միջոցը ափամերձ պետության, մասնավորապես՝ Իրանի, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելն է, ինչպես նաև քաղաքական ճնշում գործադրելը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի վրա, որպեսզի նրանք զերծ մնան իրենց ագրեսիայի կրկնությունից և պահպանեն հրադադարը»,- հավելել է դեսպանը։ Նրա խոսքով՝ ցանկացած նախաձեռնություն պետք է իրականացվի Իրանի համաձայնությամբ և նրա հետ համակարգմամբ: Նա նաև նշել է, որ եվրոպական երկրները անտեսում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ագրեսիայից հետո։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
