«Ամերիկյան էսկադրային ականակրի վրա հրդեհ է բռնկվել». #CBS
![]() Հրդեհ է բռնկվել ամերիկյան USS Higgins էսկադրային ականակրի վրա, որն առաջադրանքներ էր կատարում ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում կատարելով անանուն պաշտոնյաներին: Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին։ «Հրդեհը շարքից հանել է ականակրի էլեկտրամատակարարումը և շարժիչային համակարգը»,- հաղորդում է լրատվամիջոցը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մեթյու Քոմերը հայտնել է, որ «ապրիլի 28-ին, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պլանային գործողություններ իրականացնելիս, Arleigh Burke դասի USS Higgins ականակիրը հայտնել է էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում տեխնիկական անսարքության մասին: Նավի էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է քարշուժի կորստի»: Հայտարարության համաձայն՝ նավի էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։ Նշվում է, որ խափանումը «կարող էր ուղեկցվել կայծերով և ծխով»: Անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
