«Մենք արդեն հաղթել ենք Իրանին, բայց ուզում եմ հաղթել ավելի մեծ առավելությամբ»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ։ «Մենք արդեն հաղթել ենք, բայց ուզում եմ հաղթել ավելի մեծ առավելությամբ։ Մենք ոչնչացրել ենք նրանց նավատորմը, մենք ոչնչացրել ենք նրանց ռազմաօդային ուժերը, ոչնչացրել ենք նրանց ամեն ինչը՝ եթե նայեք նրանց հակաօդային պաշտպանության սարքավորումներին, նրանց ռադիոլոկացիոն համակարգերին, նրանց ղեկավարությանը։ Նրանց ղեկավարությունը ոչնչացված է։ Մենք ոչնչացրել ենք ամեն ինչ»,- ասել է Թրամփը՝ Newsmax-ին տված հարցազրույցում։ Նա Իրանին բնութագրել է որպես զգալիորեն թուլացած՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Նրա խոսքով՝ հասցված վնասի պատճառով երկրին վերականգնվելու համար կարող է պահանջվել մինչև 20 տարի, եթե ընդհանրապես դա հնարավոր լինի։ Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ միայն ռազմական ձեռքբերումները բավարար չեն, քանի որ անհրաժեշտ են երաշխիքներ, որ Թեհրանը միջուկային զենք չի մշակի։ Նա հավելել է, որ Իրանը կկիրառի միջուկային զենք, եթե այն ձեռք բերի։ |

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6100:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
9200:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
89Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
59Երեկ, 22:30
