Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Այս խումբը ստեղծվել է եվրոպական երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, երկխոսությունը և համակարգումը ամրապնդելու համար, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվում է խորը աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում, և դրա հիմնական թեմաներն են լինելու ժողովրդավարական դիմակայունության բարձրացումը, կապերի ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության հզորացումը։ Երևանում կայանալիք միջոցառմանը Էրդողանի մասնակցության վերաբերյալ Անկարայից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել: Նշենք, որ գագաթնաժողոը տեղի կունենա մայիսի 4-ին՝ «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո, որը կվարեն ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
