Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ
![]() Վլադիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ: Պատժամիջոցները սահմանվել են Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոների նկատմամբ։ Սահմանափակումներ են մտցվել նաև Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի նկատմամբ։ Ուկրաինական պատժամիջոցների ցուցակում ընդհանուր առմամբ Բելառուսի 16 քաղաքացի կա։ Նրանց նկատմամբ Զելենսկին կիրառել է 16 տեսակի ստանդարտ սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ ակտիվների սառեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների դադարեցում, պաշտոնական այցերի չեղարկում, առևտրային գործառնությունների դադարեցում, ինչպես նաև Ուկրաինայի պետական պարգևներից անժամկետ զրկում։ Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
