«CENTCOM-ը Թրամփին կներկայացնի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նոր տարբերակները»․ #Axios
![]() ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերն այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նոր տարբերակների վերաբերյալ, գրում է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Աղբյուրների խոսքով՝ CENTCOM-ը պատրաստել է Իրանի դեմ հարվածների «կարճ և հզոր» ալիքի ծրագիր, որը, հավանաբար, կներառի ենթակառուցվածքային օբյեկտներ։ Վաշինգթոնում ակնկալում են, որ այդ հարվածներից հետո Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և միջուկային հարցում ավելի մեծ ճկունություն կցուցաբերի։ Մեկ այլ ծրագիր, որը, ինչպես սպասվում է, կներկայացվի Թրամփին, ուղղված է Հորմուզի նեղուցի մի մասի գրավմանը՝ առևտրային նավերի անցումը վերականգնելու համար: Չի բացառվում, որ այդ դեպքում ցամաքային զորքեր ներգրավվեն, ասել է աղբյուրներից մեկը։ Մյուս տարբերակը հատուկ նշանակության ուժերի գործողությունն է իրանական բարձր հարստացված ուրանի պաշարների նկատմամբ։ Երկու աղբյուրներ լրատվամիջոցին հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը շրջափակումը դեռևս դիտարկում է որպես ճնշման հիմնական լծակ, սակայն նա չի բացառում ռազմական գործողությունների հնարավորությունը, եթե Իրանը չզիջի: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
