ԱՄՆ-ն կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր՝ Թրամփի պատկերով
![]() ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով՝ ի պատիվ երկրի անկախության 250-ամյակի։ Սպիտակ տունը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։ Անձնագրի շապիկը կմնա մուգ կապույտ։ Երկրի անվանումը նշված է փաստաթղթի վերևում, կենտրոնում՝ Միացյալ Նահանգների ոսկեգույն մեծ կնիքը, իսկ ներքևում՝ «Անձնագիր» բառը։ Փաստաթղթի ներսում կլինի Թրամփի դիմանկարը՝ շրջապատված Անկախության հռչակագրի ձեռագիր օրինակով։ Նախագահի պատկերի տակ նրա ստորագրությունն է՝ կատարված ոսկեգույնով։ Հետևի շապիկին պատկերված է Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիր» նկարի մի հատված։ Associated Press-ի տվյալներով՝ Պետդեպարտամենտը կթողարկի այս անձնագրերից 25,000-30,000 հատ։ Փաստաթղթերը դիմորդների համար հասանելի կլինեն Վաշինգթոնի գրասենյակում՝ հուլիսի 4-ից սկսած։ Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել էր Դոնալդ Թրամփի ստորագրությունը ներառել դոլարային թղթադրամների վրա՝ նշելու երկրի անկախության 250-ամյակը։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող նախագահը ստորագրություն է թողնում ամերիկյան թղթադրամների վրա։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
