«Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ»․ Խաթիբզադե
489
Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ., 16:47
![]() Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ, Իսլամական Հանրապետությունը շարունակում է պաշտպանական դիրք զբաղեցնել բոլոր ուղղություններով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն։ «Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտված է։ Քանի դեռ պատերազմը չի ավարտվել բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորված լինել։ Եվ հետևաբար, կարծում եմ, Իրանը չի կարող վտանգել իր ազգային անվտանգությունը։ Իրանը կշարունակի մնալ բարձր պատրաստվածության վիճակում և տարբեր ճակատներում զբաղեցնել պաշտպանական դիրք»,- ասել է դիվանագետը։ Նա նշել է, որ Իսլամական հանրապետության նպատակն է «պարտության մատնել ագրեսորին»՝ թույլ չտալով ԱՄՆ-ին «Իրանի ներսում հասնել իր նպատակներից որևէ մեկին»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
