«Ստոկհոլմում արհեստական բանականության կառավարմամբ սրճարան է բացվել». #AFP
![]() Ստոկհոլմում բացվել է արհեստական բանականության (AI) կողմից ղեկավարվող սրճարան, որը պատասխանատու է ճաշացանկի, գնումների և անձնակազմի հավաքագրման համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը ։ Նշվում է, որ նախագիծն իրականացվել է Andon Labs ստարտափի կողմից՝ օգտագործելով Google-ի Gemini համակարգը: Mona անունով ալգորիթմը անկախ կերպով մշակում է թույլտվությունները, փոխազդում մատակարարների հետ և հարցազրույցներ անցկացնում թեկնածուների հետ: Ինչպես նշում է AFP-ն, փորձարկումը արդեն բացահայտել է մի շարք խնդիրներ՝ կապված արհեստական բանականության կիրառման հետ։ Մասնավորապես՝ արձանագրվել են սխալներ գնումների գործընթացում և դժվարություններ՝ կապված աշխատակիցների աշխատանքային պայմանների հետ։ Սրճարանը գործում է մոտ մեկ շաբաթ և օրական ընդունում է մինչև 80 այցելու։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
