Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին ժամանակավորապես լքել Մալին
![]() Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ անկայուն իրավիճակի ֆոնին ժամանակավորապես լքել Մալին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ նախատեսել Մալիից ժամանակավոր մեկնում՝ դեռևս հասանելի կոմերցիոն չվերթներով»,- նշել են գերատեսչությունում։ Նախարարության գնահատմամբ՝ «ապրիլի 25-ի հարձակումներից հետո Մալիի մի քանի բնակավայրերում, այդ թվում՝ Բամակոյում, անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ չափազանց անկայուն»։ Նշենք, որ ապրիլի 25-ին Մալիի կառավարական ուժերը՝ միջազգային դաշնակիցների աջակցությամբ, հետ են մղել արմատական խմբավորումների ջոկատների բազմաթիվ հարձակումները և օրվա կեսին վերականգնել են իրավիճակի վերահսկողությունը։ Հարձակումներից մեկի ընթացքում զոհվել է երկրի պաշտպանության նախարար Սադիո Կամարան։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
