ԱՄՆ-ում Թրամփի պատկերով անձնագրեր կթողարկվեն
999
Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ., 11:15
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտը կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։ Անձնագրի դիզայնը նվիրված է երկրի անկախության 250-ամյակին, որը կնշվի 2026 թվականի հուլիսին։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Փիգոթին։ Մակետի համաձայն՝ անձնագրի շապիկի ներքևի հատվածում կտեղադրվի Դոնալդ Թրամփի նկարը՝ զուգորդված Անկախության հռչակագրի տեքստի, ինչպես նաև նրա ոսկեգույն ստորագրության հետ։ Շապիկի մյուս հատվածում կտեղադրվի Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիրը» նկարից մի հատված։ Հատուկ դիզայնով անձնագրերը կտրամադրվեն միայն Վաշինգթոնի անձնագրային գործակալությունում՝ անձամբ դիմելու դեպքում, հայտնում է CNN-ը։ |

«Կվադրոցիկլները վնասում են Արագածի էկոհամակարգը»․ Կարինե Բաղդասարյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
137Երեկ, 20:36
«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
118Երեկ, 19:18
«Թրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել (տեսանյութ)
187Երեկ, 18:36
COP17-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
124Երեկ, 18:18
Ֆրանսիայում տեղի ունեցած բախումները հարյուրավոր միլիոն եվրոյի վնաս են հասցրել խանութներին
187Երեկ, 16:42
