«Դեմոկրատները կարող են Թրամփի դեմ հայց ներկայացնել՝ Իրանի դեմ գործողության պատճառով»․ #Time
![]() Քոնգրեսի դեմոկրատները քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե Սպիտակ տան ղեկավարը որոշի շարունակել Իրանի հետ հակամարտությունը մայիսի 1-ից հետո՝ առանց օրենսդիր մարմնի հավանության, հաղորդում է Time-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Մայիսի 1-ին լրանում է 60-օրյա ժամանակահատվածը, երբ Թրամփը Քոնգրեսին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական գործողության մասին: Դրանից հետո նա իրավականորեն պարտավոր կլինի կամ ստանալ օրենսդիր մարմնի հավանությունը՝ ռազմական գործողությունները շարունակելու համար, կամ գրավոր հավաստել, որ զորքերի անվտանգ դուրսբերման համար անհրաժեշտ է ևս 30 օր: «Ներքին քննարկումները (հայց ներկայացնելու մասին - խմբ.), որոնց մասին ավելի վաղ չի հաղորդվել, օրենսդիրները բնութագրել են որպես դեռևս վաղ փուլում գտնվող, բայց կարող են ակտիվանալ առաջիկա շաբաթներին, եթե նախագահը շարունակի ռազմական գործողությունը մայիսի1-ին 60-օրյա ժամկետի ավարտից հետո»,- գրում է լրատվամիջոցը: Նշվում է, որ դեմոկրատները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել դատական հայց ներկայացնելու վերաբերյալ՝ նախ ձգտելով քննարկել բոլոր հնարավոր օրենսդրական տարբերակները: Մասնավորապես, սենատոր Ադամ Շիֆը նախատեսում է այս շաբաթվա վերջին կրկնակի քվեարկություն անցկացնել նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևի վերաբերյալ: |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
