«Արևմուտքի երկրները կորցնում են դիրքերը՝ իրենց տեղը զիջելով աճի նոր կենտրոններին»․ Պուտին
![]() Արևմուտքի երկրները կորցնում են իրենց առաջատար դիրքերը՝ զիջելով իրենց տեղը նոր աճի կենտրոններին՝ Գլոբալ Հարավի պետություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բաց երկխոսություն» միջազգային ֆորումի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում։ «Նախկին մոտեցումներն ու գործարար կյանքի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հաստատված նորմերն ու կանոնները աստիճանաբար կորցնում են իրենց ուժը, այդ թվում՝ արևմտյան պետությունների գործողությունների պատճառով, որոնք կորցնում են իրենց առաջատար դիրքերը և տեղը զիջում աճի նոր կենտրոններին՝ Գլոբալ Հարավի երկրներին», - նշել է Ռուսաստանի առաջնորդը։ Նրա խոսքով՝ ի հայտ է գալիս գլոբալ զարգացման ավելի բարդ, բազմաբևեռ ճարտարապետություն, որում մեծ դեր են խաղում այն պետությունները, որոնք հասկանում և գնահատում են ազգային ինքնիշխանության կարևորությունը տարբեր ոլորտներում և ունակ են որոշել իրենց զարգացման վեկտորները։ «Իհարկե, ակնհայտ է. ոչ մի երկիր չի կարող զարգանալ միայնակ՝ այլ պետությունների հաշվին կամ նրանց վնասելով։ Ավելին, ժամանակակից գլոբալ մարտահրավերները պահանջում են համատեղ արձագանք և համատեղ ջանքեր», - հավելել է Պուտինը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
