«Թրամփը խորհրդականներին ասել է, որ գոհ չէ Իրանի վերջին առաջարկից»․ #NYT
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունի Իրանի վերջին առաջարկը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում, սակայն միջուկային ծրագրի հարցը թողնում է հետագա բանակցությունների համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով քննարկումների ընթացքին ծանոթ մի քանի աղբյուրների: Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականներին հայտնել է, որ գոհ չէ Հորմուզի նեղուցի աշխատանքը վերականգնելու և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից։ Բացի այդ, Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է, թե ինչ լրացուցիչ ռազմական գործողություններ կարող են անհրաժեշտ լինել ԱՄՆ-ին՝ Թեհրանին ստիպելու համար բանակցությունների ընթացքում գնալ էական զիջումների։ CNN-ը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին, նույնպես հաղորդում է, որ Թրամփը, հավանաբար, չի ընդունի այն առաջարկը, որը վերջին օրերին ներկայացվել է ԱՄՆ-ին։ Իսկ Wall Street Journal-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Վաշինգթոնը, հավանաբար, «առաջիկա օրերին» Թեհրանին կներկայացնի իր պատասխանը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
