ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել իր տարեկան գագաթնաժողովներից` Թրամփին հետ չհանդիպելու նպատակով
![]() ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև լարվածության աճի ֆոնին ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել իր տարեկան գագաթնաժողովներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վեց աղբյուրների։ «Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է իր տարեկան գագաթնաժողովներից հրաժարվելու հարցը։ Նման քայլը կարող է օգնել խուսափել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա պաշտոնավարման վերջին տարում հնարավոր լարված հանդիպումից», - նշվում է զեկույցում։ Ինչպես պարզաբանում է զեկույցը, Սպիտակ տան վարչակազմը բազմիցս սուր քննադատության է ենթարկել պաշտպանական դաշինքի շատ անդամների, վերջերս մեղադրելով որոշներին Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին անբավարար աջակցության համար։ Ապրիլի 22-ին Politico-ն հաղորդել է, որ Վաշինգթոնը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դասակարգել է՝ որպես «օրինակելի» և «վատ»։ Ապրիլի 1-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի դուրսբերումը Հյուսիսատլանտյան դաշինքից։ Դրա պատճառը դաշինքի կողմից Թեհրանի դեմ Վաշինգթոնի ռազմական գործողությանն աջակցելուց հրաժարվելն էր։ Նախագահը ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր» և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես տեղյակ է եղել այս փաստի մասին։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
