«Շրի Լանկայի օդանավակայանում 22 բուդդայական վանականների են ձերբակալել՝ 110 կգ թմրանյութով»․ #DailyMirror
![]() Շրի Լանկայի միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է բուդդայական վանականների, որոնք տեղափոխում էին ավելի քան 110 կգ թմրանյութ։ Արգելված նյութերի առգրավումը օդանավակայանի պատմության մեջ ամենախոշորն է։ Daily Mirror-ի տվյալներով՝ առգրավված նյութերի ընդհանուր արժեքը գնահատվում է 1.1 միլիարդ ռուփի (մոտ11.6 միլիոն դոլար)։ 22 վանականները վերադառնում էին Թաիլանդում անցկացրած արձակուրդից: Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ՝ նրանցից յուրաքանչյուրն իր ճամպրուկում տեղափոխում էր մոտ հինգ կիլոգրամ թմրամիջոց։ Հետաքննությունը պարզել է, որ գործողությունը համակարգել են երեք վանականներ: Խմբի մնացած 19 անդամները հավաքագրվել են սոցկայքի միջոցով։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ երիտասարդ վանականներին գայթակղել են անվճար ավիատոմսերի, կացարանի և սննդի խոստումներով: Նրանց ասել են, որ դպրոցականների համար տեղափոխելու են «ուսումնական նյութեր և քաղցրավենիք»: Ըստ Daily Mirror-ի, ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բյուրոն ձերբակալել է նաև ենթադրյալ կազմակերպչին։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
